Մի թաքուն բան ուներ Մհերը. նա բոլորին ձեռք էր մեկնում, օգնում էր, բայց այդ մասին երբեք չէր խոսում: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:
«Տասնյակներով, հարյուրներով էր: Երբեմն Մհերի վրա ջղայնանում էինք: Մի դեպք ասեմ՝ օգնել էր մեկին, ով հետո ինձ շնորհակալություն հայտնեց, թե «Մհերն օգնել է», ասում էի՝ Մհեր, քո մեքենան շատ ավելի էժան է, քան իր ունեցած մեքենան: Այն սիրտը որ ինքը ուներ, տա Աստված մեր ամեն հայրենակից ունենա»,- նշեց նա: