ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 14-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրել, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այն է՝ խուլիգանություն ու խուլիգանական դրդումներով մարդու առողջությանը թեթև վնաս պատճառելը։
Հիշեցնենք՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:



