Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն:
Ուշակովը հայտնել է, որ ուրբաթ Աստանայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Նա նշել է, որ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ Հայաստանի որոշումը չի կարող անհանգստություն չառաջացնել Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների շրջանում։
«Դուք գիտեք, թե ինչ որոշումներ է ընդունել Հայաստանի ղեկավարությունը (ԵՄ-ի հետ - խմբ.) հնարավոր անդամակցության կամ համագործակցության ընդլայնման համատեքստում, ինչ ծրագրեր ունի Հայաստանը: Դա, իհարկե, չի կարող անհանգստություն չառաջացնել մյուս երկրների շրջանում, որոնք համագործակցում են Հայաստանի հետ Եվրասիական միության շրջանակում», — ասել է Ուշակովը:
Նա նշել է, որ այս բոլոր հարցերը հանդիպման ժամանակ կքննարկեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:



