Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ տարածքում առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տնտեսական կայունության ապահովման նպատակով արդի մարտահրավերներին հակազդելու հնարավոր համատեղ միջոցառումների շուրջ: