Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից...

Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

Ավտոներկրողներն այսօր հերթական ակցիայով ՀՀ նախագահականի նստավայրում էին. Ներկրողներից Վարդան Օնանյանը լրագրողներին հետ զրույցում ասաց. «Գրություն ենք պատրասետել, որը հանձնելու ենք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որ չստորագրի և չվավերացնի օրենքը, որն առաջին ընթերցմամբ  ընդունվել էր նոյեմբերի 14-ին: Մեր խնդրանքն է , որ այս օրենքը հապճեպ  չկիրառվի, հատկապես, դեկտեմբերի 1-ին կիրառելով բոլորս փաստի առջև ենք կանգնում… Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից 20% եկամուտ ունենալ, որից շահույթ տանք, բայց վստահաբար՝ այս ընկերությունները 20 տոկոս եկամուտ գործարքներից չեն ունենում»,-ասաց Վարդան Օնանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: