Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ երկու օրվա...

«Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնադզորի» հրապարակած նյութերը և ուսումնասիրում ենք դրանք, որպեսզի հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսվարողների արտադրած ապրանքները անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք ՌԴ-ն կիրառում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հարցին՝ տեսնում է քաղաքական տարրեր այս գործընթացներում, նախարարը ասաց․ «Ես այդպես չէի ասի, մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա։ Դա այն դեպքում, երբ   մատակարարները իրենք ապրանքների որակի մեջ որևէ փոփոխություն չեն արել»։

Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում գործողություններ է սկսել՝ խնդիրները լուծելու համար. «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,- ասաց Քերոբյանը: