Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործեր...

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա, նշեց, որ Հայաստանի համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը: Այս մասին Այվազյանն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: