Այսօր խոսեցինք «Միստրալ» կարճ հեռահարության հրթիռների մասին։ Այս մասին Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
«Եվ մենք արդեն ունեցել ենք քննարկումներ, որոնք թույլ կտան մեզ առաջարկել պաշտպանության այս մակարդակը։ Երկրորդ մակարդակի պաշտպանության համար մենք կառաջարկենք միջին մակարդակի միջոցներ: Շուտով Հայաստանում կլինեն GM 200 ռադարների մատակարարումներ, կան նաև ավելի լուրջ տեխնոլոգիաներ, օրինակ Thalès-ի ռադարները։
Ամեն անգամ մենք խոսում ենք պաշտպանական զենքի մասին։ ՀՕՊ չօգտագործելու միակ միջոցը այն է, որ ոչ ոք չհարձակվի որևէ մեկի վրա։ Սա շատ կարևոր ոլորտ է մեր համագործակցության համար։ Մեր առաջնահերթությունն է օգնել Հայաստանին պաշտպանել խաղաղ բնակիչներին, եթե նրանք հարձակման զոհ դառնան: Այնքանով, որքանով մենք զարգացնում ենք մեր պաշտպանական բազան, դա արտացոլում է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը։ Դա թույլ կտա շատ արագ նոր զինատեսակներ առաջարկել»,- ընդգծեց նա։