Մեզ հաջողվել է ընդլայնել ԵՏՄ համագործակցությա...

Եվրասիական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում ողջունելով հյուրերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ Հայաստանի համար սա բավական նշանակալի հանդիպում է։

«Մենք ուրախ ենք ընդունելու բարձրաստիճան հյուրերին՝ անցկացնելու համար ԵՏՄ խորհրդի նիստը, դրանով իր հերթական ներդրումն ունենալով կառույցի զարգացման գործում։ Մենք նպատակադրված ենք առավելագույնս նպաստելու ԵՏՄ-ի արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ ջանքեր ներդնելով ինտեգրացիոն գործընթացների մթնոլորտի արդյունավետության բարձրացմանը։ Մեզ կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա նիստը, քանի որ դրան մասնակցելու են նաև երկու երկրների՝ Իրանի և Սինգապուրի ղեկավարները։ Երկրներ, որոնց հետ մեր միությունը զարգացնում է առևտրատնտական հարաբերությունները, ջանքեր են գործադրվում ազատ առևտրի գոտիների ստեղծման ուղղությամբ։ Մեր կազմակերպության բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է էլ ավելի ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում»,-ասել է Փաշինյանը՝ հանդիպման մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթելով։

Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 16 հարց, որոնցից 3-ը կքննարկվում է նեղ կազմով, 13-ը՝ ընդլայնված կազմով նիստի ընթացքում:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստա

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով կմասնակցեն նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար: 

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:Այս պահին սպասվում է Իրանի և Մոլդովայի նախագահների ու Սինգապուրի վարչապետի ժամանումը նախագահական նստավայր: