Մեզ 54 ստորագրություն է պետք․ Սերժ Սարգսյան

Մեզ 54 ստորագրություն է պետք: Այս մասին Կոմիտասի պենթեոնում, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումից հետո լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վարչապետին իմփիչմենթ հայտնելու մասին:

«Միայն այդ դեպքում գործընթացը կմտցնենք խորհրդարան»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ տեղի են ունեցել բանակցություններ «Հայաստան» և «պատիվ ունեմ» խմբակցությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ:

«Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի տակ կա 6 ստորագրություն, դրանք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրություններն են»,- ֆրանից հետո լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: