Մեղրիի երթուղու ստեղծումը շատ կարևոր գործոն կ...

Մեղրիի երթուղու ստեղծումը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համարԱյս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա հիշեցրել էոր այս տարվա հունիսի 2-իներբ տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպումըկողմերը զգալի առաջընթաց արձանագրեցին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ շարժվելու ուղղությամբ։ «Բայց մենք կարծում ենքոր Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումըայն է՝ Մեղրիի երթուղու ստեղծումըորը Ադրբեջանի հիմնական տարածքը կմիացնի Նախիջևանի հետ...»:

Պարզաբանելու համարթե արդյոք նա նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը», դիվանագետը նշեցոր «ի վերջոխոսքը Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու մասին էուստի ես ինձ թույլ տվեցի օգտագործել Մեղրիի երթուղի անունը»։ «ԱյոԱդրբեջանում դա կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Որպեսզի ձեւակերպումը հարմար լինի բոլորինասենք այսպես՝ մենք ակտիվորեն օգնում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին համաձայնության գալ։

Մենք կարծում ենքոր այս համաձայնագիրը շատ կարևոր գործոն կլինի Անդրկովկասում ընդհանուր կայունացման համար։ Դա կնպաստի Անդրկովկասի բոլոր պետությունների տնտեսական զարգացմանըքանի որ այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ տրանսպորտային և լոգիստիկ հանգույցամրապնդել և ընդլայնել իր տրանսպորտային կապերը ԱդրբեջանիԹուրքիայի և Ռուսաստանի հետ։

Ադրբեջանը հնարավորություն կունենա անխափան ռիթմիկ տրանսպորտային կապեր ունենալ երկրի երկու հատվածների միջև։ Իսկ Անդրկովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը կծառայի ապագայի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հիմքերի ամրապնդմանը։ Ուստի մենք հաստատակամ ենք շարունակելու խթանել այդ խորհրդակցությունները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- ասել է նա: