Մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիր...

Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»։

Դատախազությունից հայտնել են, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):