Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանել է Քուվեյ...

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 9-ին ժամանել է Քուվեյթ։ 

Հնգօրյա այցի շրջանակում նա պաշտոնական հանդիպումներ է ունենալու, այցելելու է Քուվեյթի հայկական կառույցներ, հանդիպելու եկեղեցիների առաջնորդների, ազգային մարմինների ու հարակից միությունների ներկայացուցիչների հետ։