
Մեծ թվով ոստիկաններ են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմնակիցները։
Հիշեցնենք, որ այս գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ իր առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ՝ ժամեր շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասելով. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»:
Այսօր հայտնի դարձավ, որ նրան տեղափոխել են Քննչական կոմիտե։