Մեծ թվով քաղաքական միավորներ մի կողմ են դրել...

Մեծ թվով քաղաքական միավորներ մի կողմ են դրել գործող իշխանությանը և պայքարը տեղափոխել ներընդդիմության հարթություն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական գործընթացների վրա նախընտրական ազդեցությունն աստիճանաբար թափ է համարվում:

Շատ ուժերի, գործիչների դեպքում, Հայաստանին վերաբերվող առանցքային խնդիրների դիսկուրսը ծավալվում է բացառապես նախընտրական տրամադրությունների համատեքստում:

Շատերի համար խնդիրը փաշինյանական իշխանությունը չէ, այլ պարզապես մանդատ ունենալը կամ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելը:

Նաև սրանով է պայմանավորված, որ տարբեր փուլերում իշխանության դեմ ծավալվող շարժումներին, գործընթացներին կամ չեն սատարել, կա´մ դա ունեցել է խորհրդանշական բնույթ. իրենք էլ սեփական նախաձեռնությամբ որևէ լուրջ պրոցես չեն ձեռնարկել:

Վերջին շրջանում 2-րդ ու 3-րդ նախագահների դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն:

Իհարկե քիչ բացառություններով, կան խմբեր կամ գործիչներ, որոնց` արշավների մասնակցությունն այլ պատճառներ ունի, սակայն հիմնական խնդիրը ներքաղաքական դաշտում տեղի ունեցող տրանսֆորմացիաներն են:

Մեծ թվով քաղաքական միավորներ մի կողմ են դրել գործող իշխանությանը և պայքարը տեղափոխել ներընդդիմության հարթություն:

Մի մասի վերահսկողությունը գործող կառավարչի ներքո է, ոմանք մոլորյալ են, որոշներն էլ շարժվում են այն հույսով, որ իրենց կնկատեն ու քաղաքական գործարք կառաջարկեն:

Քչերն են, ովքեր վերլուծել կամ վերլուծում են իրավիճակը, փորձում աշխատել հանրության լայն խմբերի հետ և ուժերի հիմնական կենտրոնացումն ապահովել չարիքի իշխանության հեռացման ուղղությամբ»,- գրել է նա: