Մեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը...

«Հայ Դատի մեր զինվորագրյալ ընկերներն ու համակիրները, որոնց ներկայացուցիչները նստած են այստեղ, հայության երկրորդ բանակն են, որ կմաքառի արտաքին աշխարհի քաղաքական, դիվանագիտական և միջազգային ազդեցիկ կազմակերպությունների հարթակների վրա՝ հայության ու պետության շահերը պաշտպանելով և դրանք առաջ տանելով բոլոր մակարդակներում:

Այդ աշխատանքները կսահմանվեն հիմնականում չորս ուղղություններով: Առաջինը, որ ամենածավալունն է՝ Հայաստան և Արցախ: Հայաստանի պարագայում՝ պետական հիմքերի ամրապնդումը, բարեկամ երկրների հետ կապերի զարգացումը, ընդհանուր իրազեկումը և տարբեր տեսակի օժանդակությունների ապահովումը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հակահայ և հակահայաստանյան արշավի դիմակայումը, որոնցից նշենք «Արևմտյան Ադրբեջան»-ի քարոզչությունը, Հայաստանի Հանրապետության վրա շարունակական ճնշումներն ու պահանջները, սահմանադրական փոփոխությունների պահանջը, գրավյալ շրջանների խնդիրը և այլն»,- այս մասին ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովի իր ելույթում ասաց Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։