Մեծ հերթեր պոլիկլինիկաներում այս պահին չունեն...

Կառավարության նիստի ընթացքում Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքը։

«Հունվարի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 87,048 ապահովագրական այց։ Պետք է նշեմ, որ այս տեմպերն ակնկալիքների շրջանակներում են: Լինում են պիկ ժամեր, սակայն ընդհանուր պատկերը դրական է»,-ասել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ համակարգը գտնվում է մշտական վերահսկողության տակ՝ ամենօրյա կտրվածքով հետևելով թե՛ սպասարկված դեպքերի թվին, թե՛ քաղաքացիների, բուժաշխատողների և բժշկական կենտրոնների վարչական անձնակազմի կողմից բարձրացված հարցերին։