
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը G7 գագաթնաժողովում Հարավային Կորեայի ընտրված նախագահ Լի Ջե Մյունգին շփոթել է թարգմանչի հետ։ Տեսանյութը հրապարակվել է ITN-ի կողմից։
Կադրերում երևում է, թե ինչպես է Սթարմերը սեղմում թարգմանչի ձեռքը, որից հետո նրանց է մոտենում մի աղջիկ և բրիտանացի քաղաքական գործչին ուղղում դեպի մեկ այլ անձ՝ Լի Ջե Մյունգը, և թարգմանիչը նույնն է անում։