Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները...

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները կայցելեն Իսրայել՝ լայնամասշտաբ պատերազմ կանխելու համար։

Այս մասին հայտնում է Sky News-ը՝ դիվանագիտական աղբյուրին հղումով։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին պատրաստվում է այցելել Իսրայել՝ Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմը կանխելու համար։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը նույնպես պատրաստվում է Իսրայել այցի։