
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմին պաշտոնական այցով կմենկի Թուրքիա։ Այցի շրջանակներում նախատեսվում է, որ Լեմմին կհանդիպի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համապատասխան մարմինների միջև սերտ աշխատանքը, ինչպես նաև տնտեսության, առևտրի, ֆինանսների, ռազմարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում ոլորտներում համագործակցությունը։
Ընդգծվել է, որ Մեծ Բրիտանիայում բնակվում է մոտ կես միլիոն թուրք, որոնք էլ ավելի են արժևորում երկկողմ հարաբերությունները։ Նաև շեշտվել է, որ երկու երկրների համար կարևոր է պահպանել սերտ երկխոսությունը տարածաշրջանային և համաշխարհային հացերի շուրջ։
Նշվում է, որ հանդիպմանը կողմերը երկկողմ հարաբերություններից զատ կքննարկեն նաև Իսրայելի և Իրանի միջև հաստատված հրադադարը, ռուս-ուկրաինական հակամարտությունը։