Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին ժամանել է Կիև։ Այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, չորեքշաբթի՝ փետրվարի 5-ի առավոտյան, Telegram-ում հայտնել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
«Ես ողջունում եմ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետքարտուղար Դեյվիդ Լամմիին ուկրաինական հողում»,- գրել է Զալուժնին։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն հետագա համագործակցությունը և համատեղ նախագծերը Լոնդոնի և Կիևի միջև Ուկրաինայի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
«Ես երախտապարտ եմ, որ Մեծ Բրիտանիան միշտ մեզ հետ է այս դժվարին ժամանակներում», - հավելել է Զալուժնին։