Մեծ Բրիտանիան ժամանակավոր փակել է դեսպանությո...

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում իր դեսպանատունը՝  ԱՄՆ-ի կողմից հարված ձեռնարկելու մտավախությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Telegraph պարբերականը։

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը և հյուպատոսական բոլոր աշխատակիցներն անվտանգության իրավիճակի գնահատումից հետո հունվարի 14-ին լքել են դեսպանատունը։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում դեսպանատան փակումը ժամանակավոր է անվանել։

Բրիտանական զորքերը, ամերիկյան զորքերի հետ միասին, դուրս են բերվել Կատարի ամերիկյան ալ-Ուդեյդ ավիաբազայից։