
Մեծ Բրիտանիան անօդաչու հետախուզական աերոստատներ է մշակում։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարության կայքը։
Այս տարի աերոստատներ են փորձարկվել ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում։ Դրանք կարող են անցնել ավելի քան երկու հազար ծովային մղոն (ավելի քան 3700 կիլոմետր)՝ 18-ից 24 կիլոմետր բարձրության վրա։ Աերոստատները կարող են տեղափոխել մինչև երեք կիլոգրամ բեռ և անընդմեջ աշխատել ավելի քան հինգ օր։
Աերոստատները մշակվում են «Voltitude» ընկերության կողմից՝ էլեկտրոնիկա արտադրող «Landguard Systems»-ի և ամերիկյան «Aerostar» ընկերության հետ համատեղ։