Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայի անվտանգ...

Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես Կիևի իշխանությունների անվտանգության երաշխիք՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին The Daily Telegraph-ի համար հոդվածում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա աշխատանքի արագացման գործում, որը ներառում է շարունակական աջակցություն ուկրաինացի զինվորականներին:

Մեծ Բրիտանիան արդեն պարտավորվել է տարեկան հատկացնել 3 միլիարդ ֆունտ (3,8 միլիարդ դոլար) առնվազն մինչև 2030 թվականը: Բայց սա նաև նշանակում է պատրաստակամություն և ցանկություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ անհրաժեշտության դեպքում մեր զորքերը տեղում տեղակայելով», – ասել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ապագայի հարցը «էկզիստենցիալ նշանակություն ունի ողջ Եվրոպայի համար»։