Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, բայց ոչ պատերազմի ընթացքում, Ուկրաինայում կարող են տեղակայվել «զսպող ուժեր»։ Այս ստորաբաժանումները կտեղակայվեն առաջնագծից հեռու՝ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են՝ Կիևը կամ Օդեսան, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ առաքելությանը կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի զինվորականներ։ Նրանց խնդիրները կլինեն ուկրաինական զորքերին մարզելը և անվտանգությունն ապահովելը` նույնը, ինչպես ՆԱՏՕ-ի երկրներն են աջակցում Դաշինքի արևելյան թևում գտնվող պետություններին։
Մակրոնը շեշտել է, որ սա միջկառավարական կոալիցիա է, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություն, և որ մոտ 20 երկիր պատրաստ է մասնակցել ցամաքում, ծովում կամ օդում։



