Մեծ Բրիտանիան 1 զինվորական է ուղարկել Գրենլան...

«Արկտիկական դիմացկունություն» զորավարժությունների նախապատրաստմանը մասնակցելու համար` Մեծ Բրիտանիան (Դանիայի խնդրանքով) Գրենլանդիա է գործուղել զինված ուժերի իր ներկայացուցչին։ Այս մասին հայտնել է «The Independent» թերթը՝ հղում անելով Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակին։

Նշվում է, որ բրիտանացի զինծառայողը կմիանա ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինվորականների խմբին, որոնք նույնպես ուղարկվել են կղզի՝ զորավարժությունների մեկնարկին ընդառաջ»։

«Արկտիկական դիմացկունությունը» դանիական զորավարժություններ են, որոնք հանդիսանում են Հյուսիսային Եվրոպայում ռազմական զորավարժությունների ծրագրի մաս և նպատակաուղղված են ցուրտ եղանակային պայմաններում դաշնակից ուժերի դիմացկունության և մարտունակության բարձրացմանը։ Զորավարժությունները կոչված են ստուգելու մարտական պատրաստվածությունը և բարելավելու Մեծ Բրիտանիայի կողմից գլխավորվող Միացյալ արշավախմբային կորպուսի փոխգործակցությունը, որին մասնակցում են հյուսիսեվրոպական 10 երկրներ։

Հունվարի 11-ին «The Sunday Telegraph» շաբաթաթերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ Միացյալ Թագավորության ռազմական հրամանատարությունը Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի լիարժեք առաքելություն ձևավորելու ծրագրեր է մշակում։ Ենթադրվում է, որ Լոնդոնը կարող է տրամադրել ոչ միայն անձնակազմ, այլև ռազմական նավեր և ինքնաթիռներ։