Մետրոպոլիտենում 2016-ից ընդհանուր ուղևորափոխադրումների քանակը կրկնապատկվել է, հասել է մոտ 23 միլիոնի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանում հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների քանակը ևս ավելացել է, օրական մոտ 530 հազար վալիդացիա ենք ունենում։
▫️Երևան քաղաքում ավելացել են ավտոմեքենաները։ ՀՀ-ում տնտեսությունն աճում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և գնում են մեքենա»,– ասաց նա։



