Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում...

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կատարվել են շինբարեկարգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

«Նախագծի հեղինակ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական խորհրդատվության շնորհիվ կատարվել են շինբարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում վերականգնվել է տարածքի ջրամեկուսացումը, լուծվել է ոռոգման խնդիրը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ իրականացվել են նաև մաքրման աշխատանքներ։