Մետրոպոլիտենում շարունակվում են աշխատակիցների...

Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են աշխատակիցների համար բարենպաստ և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացները։

 Ինչպես հայտնում են մետրոպոլիտենից, այդ շրջանակում մետրոպոլիտենի կայարաններում արդեն փոխարինվել են հին հսկիչ կետերը նորերով՝ ապահովելով ավելի հարմարավետ և արդյունավետ աշխատանքային պայմաններ։