Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։«Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։
Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշեց Սեդրակյանը՝ հվելելով, որ գնացքների քանակը չի փոխվել, վագոններն են ավելացել: