Մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են...

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս մասին տեղեկանում ենք կառույցի մամուլի բաժնից։ Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։