
Այս պահին մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ ծնողները բողոքում էին՝ հայոց այբուբենի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը հանվել է Այբբենարանից՝ այն փոխարինելով QR կոդով։ Այբենարանում չկա Մաշտոցի դիմանկարը կամ այբուբենի ստեղծման վերաբերող բաժիններ։
«Մեր պահանջները հստակ են։ Մեսրոպ Մաշտոցի մասին ինֆորմացիան պետք է վերադառնա Այբբենարանի առաջին էջ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։