
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մերժումն արժանապատվության ու բարոյականության հարց է: Ովքեր ուզում են քվեարկել ՔՊԿ-ի օգտին, նշանակում է ուզում են կիսել մեր հազարավոր մարտիկների արյան պատասխանատվությունը, Արցախը և Հայաստանի տարածքները դավաճանաբար հանձնելու պատասխանատվությունը: