Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ մեծ խն...

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ մեծ խնդիր է: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լարգրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Ես չեմ կարծում, որ մեծ պատերազմ կլինի, թեև խորությամբ վերլուծություն անողը չեմ: Բայց պատերազմը ոչ մեկի շահին չի նպաստում: Իսկ այս համատեքստում Հայաստանի դերի մասին կարող եմ ասել` Հայաստանն անգամ Ադրբեջանի ամենափոքր չինովնիկին չի կարողանում պատասխան տալ, իր իրավունքները պաշտպանել: Հայաստանին ո՞վ է բանի տեղ դնում հսկայական աշխարհաքաղաքական իրավիճակում: Հայաստանը չգիտի էլ` այս իրավիճակում ինչ անի»,- նշեց նա:

Խոսելով ՀՀ իշխանությունների մասին շարժման առաջնորդնը հավելեց. «Համենայն դեպս`մեր իշխանությունն արձակուրդում է: Աշխարհը խառնվել է իրար, մերոնք արձակուրդում են»: