Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի և գազի գները։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Նավթի արդյունահանումը, որը կապված է Հորմուզի նեղուցի հետ, կարող է ամբողջությամբ կանգ առնել արդեն առաջիկա ամսվա ընթացքում»,- նշել է նա
ՌԴ նախագահը հավելել է՝ Ռուսաստանը կշարունակի նավթ և գազ մատակարարել այն երկրներին, որոնք հուսալի գնորդներ են։



