Նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Մերձավան բնակավայրում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող հողատարածքի ցանցին։



