ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գոհաբանության տոնի կապակցությամբ այսօր և վաղը չի գործի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Այսօր և վաղը Գոհաբանության տոնի կապակցությամբ դեսպանությունը փակ է»,-նշված է դեսպանության էջում։