Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտ...

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Դատարանը Ախտոյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել ստորագրությունը:

Հիշեցնենք՝ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը կալանավորվել էին: Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները:

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց սեպտեմբերի 25-ին: Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամի չափով գրավը, բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։