Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներո...

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցության ձևաչափին, նշել է․

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գնում ենք մասնակցության, ձևաչափի վերաբերյալ դեռևս չենք կարող հրապարակում իրականացնել, որովհետև մեր նպատակը այս իշխանությանը հեռացնել և հաղթելն է, ոչ թե ինքնանպատակ, ուղղակի մասնակցելը։ Ի՞նչ արեցինք մենք։ Մենք որոշեցինք ծրագիրը հանրայնացնել, նախապես մեր հայրենակիցը իմանա՝ ինչի մասին ենք խոսում, ինչ ենք առաջարկում և ինչպես ենք հիմնավորում։

Արդյոք վստահելի է, թե վստահելի չէ։ Միգուցե մեր հայրենակիցները որոշեն, որ մենք պետք է առանձին մասնակցենք, միգուցե իրենք առաջարկեն, որ պետք է այնուամենայնիվ միավորում լինի։ Որոշումները մեզ մոտ կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով։ Կգնահատենք՝ որքան ներուժ ունենք, որքան ներուժի պոտենցիալ ունենք, ըստ այդմ էլ կկայացվի որոշումը»։