Հելսինկիում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Ֆինլանդիայի արտաքին գերատեսչության ղեկավարը X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Այսօր ես հաճույք եմ ունեցել ողջունելու իմ հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին, Հելսինկիում: Ընդգծեցի մեր վճռական աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերություններին և ժողովրդավարական բարեփոխումներին։ ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում Հարավային Կովկասը առաջնահերթություն է»,- գրել է Ֆինլանդիայի արտգործնախարարը և նշել, որ կառուցողական քննարկումները շարունակվելու են: