Եթե հույս չունենք, պետք է գնանք կոտորվե՞նք. հույս չունեմ, չէ, բայց չեմ կարող առանց պայքարելու նստեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։
«Ուզում եմ այստեղից դիմել հայ ազգին, հայ ազգը որոշել է մեռնե՞լ, կոտորվե՞լ։ Ո՞վ է տարբերություն դրել, որ էս մի հայը ղարաբաղցի է, և Ղարաբաղի առանձին հարց կա: Կարո՞ղ ա Սարդարապատի ճակամարատի ժամանակ հայությունը կիսված էր 15 տեղ, թե՞ մեկը շուռնուխցի է, մյուսը ղարաբաղցի է, մյուսն՝ այլ տեղից։ Ընկել են երկու թափթփուկի, թեթևսոլիկի հետևից, որ Արցախի հարցը մեր երկիրը կործանման է տանում, պետք է Արցախը մոռանանք, բայց հստակ ծրագրված վերացնում են Հայաստանի պետականությունը»,- ասաց նա։
Լևոն Հայրյանը հիշեցրեց, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հատկապես Արցախի հարցի բարձրացման հիմքով։ «Մեր թշնամիներին հաջողվել է մեր գլուխը մտցնել, որ Արցախը բեռ է Հայաստանի համար: Այս պետությունը քանի որ ստեղծվել է Արցախյան հարցի վրա, երբ Արցախի հարցը այս պետության տակից հանեն, պետությունը փլուզվելու է: Դա լավ գիտեն մեր թշնամիները, և նրանք, ովքեր այսօր ՀՀ-ում իշխանություն են զավթել։ Նրանք գիտեն, ժողովուրդը չգիտի, ժողովրդի անգիտության վրա խաղում են։ Բայց ո՞նց են պատկերացնում, հետո ո՞նց են տակից դուրս գալու, որտե՞ղ են թռնելու․․․ ․ հնարավոր չի լինելու թաքնվել»,-ասաց նա։
Հայրյանը վտահություն հայտնեց, որ պարզ երևում է՝ այս իշխանությունները ղեկավարվում են դրսից: