Մեր տարածաշրջանը բախվում է իր պատմության ամեն...

Մեր տարածաշրջանը բախվում է իր պատմության ամենալուրջ փորձություններից մեկին։ Այս մասին Թուրքիայում ընթացող Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի  բացման ժամանակ հայտարարել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Աշխարհը բախվում է բազմաթիվ ռիսկերի։ Ինչպես նշել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենամեծ մարտահրավերը կարգուկանոնի բացակայությունն է, և դիվանագիտությունն անհրաժեշտ է ավելի

քան երբևէ։ Միջազգային համակարգում առկա ճգնաժամը մեր տարածաշրջանը դրել է իր պատմության ամենալուրջ փորձություններից մեկի առջև», – ընդգծել է Հաքան Ֆիդանը։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անթալիայում կանցկացվի Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների երրորդ հանդիպումը։

Հանդիպումը տեղի կունենա  ապրիլի 17-ին, Հաքան Ֆիդանի նախագահությամբ։

Սպասվում է, որ քննարկումները կկենտրոնանան «տարածաշրջանային խնդիրներ՝ տարածաշրջանային լուծումներ» սկզբունքի վրա՝ անդրադառնալով հիմնականում տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարձակումներին։