Մեր պատմական պատասխանատվությունը մնում է անփո...

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների սպանության և հալածանքների համար Գերմանիայի պատմական պատասխանատվությունը մնում է անփոփոխ:

«Մեր պատմական պատասխանատվությունը մնում է անփոփոխ. հակասեմիտիզմը տեղ չունի Գերմանիայում։ Մենք հիշում ենք հրեաների համակարգված սպանությունը՝ այսօր՝ Հոլոքոստի հիշատակի օրը, ինչպես ամեն օր: Նման բան այլևս երբեք չպետք է կրկնվի», – գրել է նա X-ում: