Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանն ու Արց...

Երևանի բուսաբանական այգում Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են: 2-3 շաբաթում փորձագիտական կարծիք ունենալուց հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ:

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

ՀՀ վարչապետն էլ անդրադառնալով այս նախագծին նկատեց՝ այն մասշտաբային է.«Մասշտաբային ծրագիր ենք իրականացնում, մեր նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում: Նախագիծն անվանում ենք Կյանքի պուրակ: Մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ ընտանիքներով գնան, ժամանակ անցկացնեն, երեխաները պետք է խաղան, և դա պետք է ընդգծի կյանքի, ոչ թե մահվան տրամաբանությունը:

Այս ընթացքում մի քանի անգամ մեր զոհվածների հարազատների հետ հանդիպում եմ ունեցել:

Կարծում եմ, որ մենք բոլոր դեպքերում, երբ կա սուբվենցիոն ծրագիր, պետք է ընդգծենք այս տրամաբանությունը, որպեսզի դառնա հնարավորինս բանուկ վայր, կյանքի հաղթանակը պետք է լինի մեր նահատակների հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը: Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանն ապրի, որ Արցախն ապրի»,- ասաց Փաշինյանը»:

Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ նախագծի ընդհանուր գումարը կկազմի 4,2 միլիարդ դրամ: