Մեր մասնակցությունը COP29-ին որևէ կերպ հաստատ...

Ե՛վ COP29-ի համատեքստում, և՛ դրանից դուրս մենք մշտապես Ադրբեջանի հետ խոսում ենք, նաև հետամուտ ենք գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ արդյոք հնարավոր է COP29-ին մասնակցելու դիմաց գերիներ ազատ արձակվեն:

«Այդ հարցը մեր թիվ մեկ առաջնահերթություններիրց մեկն է: Մեր մասնակցությունը COP29-ին որևէ կերպ հաստատված չէ: Հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել, իհարկե, չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը նաև Ձեր ասածի համատեքստում»,- ասաց նա: