Կառավարությունը և հասարակությունը գործընկերներ են: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ այս կառավարությունը նպատակ չունի ամեն կերպ պահել իշխանությունը:
«Մեր կառավարությունը չի պատրաստվում իշխանությունը պահել՝ վա´յ, հազիվ ձեռքներս է ընկել, հիմա ո՞ւմ պետք է խփենք, ո՞ւմ նստացնենք, ո՞ւմ բիզնեսը խլենք, այդ խլած բիզնեսն ում տանք, որ իշխանությունը պահենք: Երեկ խմբագիր էի, հետո պատգամավոր, հիմա էլ վարչապետ, վաղն ուրիշ աշխատանք կլինի: Կառավարության արքայական գահի ընկալումը ամենամեծ խնդիրներից է, որ այսօր կա»,- ասաց նա:



