Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի...

Հաշվի առնելով, որ Արցախի շրջափակումը մինչ օրս շարունակվում է, ցավոք, պետք է նշեմ, որ մեր ջանքերը բավարար չէին արդյունք տալու համար: Այս մասին Արցախի շրջափակման 100 օրվա առթիվ Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի շրջանակներում  հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը: 

«Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի և տարբեր միջազգային կազմակերպությունների որոշումներն ու կոչերը կյանքի կոչվեն»,- նկատեց Արցախի ԱԳ նախարարը: 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ապօրինաբար շրջափակել է  այս պահին 120 հազար բնակիչ ունեցող Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը: