Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է եղել, որ զորքերը պետք է կանգնած մնան այնտեղ կանգնած են, բայց ստացվեց այնպես, որ Ադրբեջանը նաև ՀՀ-ից հողեր վերցրեց: Այս մասին ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչը: Նրանց մոտ կատարվածը մի շարք հարցեր է առաջացնում:
Հիշեցնենք, որ այս պահին ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են բերում տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը։ Իսկ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։
Բնակիչներից շատերը այս օրերին ապրում է դրսում վրանի տակ:



