Հայաստանի աշխատանքն ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ ԱՊՀ-ին. այսպես է պատասխանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՊՀ-ում Երևանի դերի մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են մասնակցությունը: Այնուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև ասել էր, որ Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին:
Առավոտյան Փաշինյանը հայտնել էր, որ քովիդի ախտորոշման պատճառով չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ: