Մեր հարաբերությունները զարգանալու և որակական...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ անկախության 75-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Իսրայելի Պետության անկախության 75-ամյակի կապակցությամբ։

Մեր երկկողմ հարաբերություններն ակտիվորեն զարգանալու և որակական նոր մակարդակ թևակոխելու դրական նախադրյալներ ունեն։ Դրանց շարքում են Սուրբ Հողում դարեր շարունակ բնակվող հայ համայնքն իր կրոնական կառույցներով, ինչպես նաև Հայաստանի հասարակության անբաժանելի մաս կազմող հրեական համայնքը, որն իր հերթին զգալի ջանքեր է գործադրում երկու երկրների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Իսրայելի Պետության հռչակման տարեդարձի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեր երկրին և ժողովրդին հարատև խաղաղություն և բարգավաճում»: